
««Մանչեսթեր Յունայթեդը» ապագա ունի առանց ինձ, և ես ապագա ունեմ առանց «Մանչեսթեր Յունայթեդի»». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է իր հրաժարականը:
«Մենք կարող էինք խոսել շատ լավ բաների մասին, ոչ այդքան լավ բաների մասին, բայց ես այդպիսին չեմ: Ամեն ինչ ավարտվեց: «Մանչեսթեր Յունայթեդը» ապագա ունի առանց ինձ: Եվ ես ապագա ունեմ առանց «Մանչեսթեր Յունայթեդի»:
Ինչո՞ւ պետք է ավելի շատ կիսվեմ իմ զգացմունքներով: Ամեն ինչ ավարտվեց: Ես միշտ քննադատել եմ մարզիչներին, ովքեր խոսել են նրա մասին, ինչ տեղի է ունեցել թիմում և ով է մեղավոր: Ես այդպիսին չեմ:
Մինչև ես վերադառնամ ֆուտբոլ, կարծում եմ, ես իրավունք ունեմ ապրել այնպես, ինչպես հիմա ապրում եմ: Սա է այն, ինչ ուզում եմ: «Մանչեսթեր Յունայթը» անցյալում է»,- ասել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան