Բաժիններ՝

Գյումրին Իտալիայի հետ համագործակցության նոր հեռանկարներ ունի

Գյումրին Իտալիայի հետ համագործակցության նոր հեռանկարներ ունի: Դրանք կարող են լինել ինչպես մշակութային, այնպես էլ պատմական ժառանգության բնագավառները ներառող: Այս մասին դեկտեմբերի 18-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն: Հանդիպման ժամանակ կողմերը կարեւորել են երկուստեք համագործակցությունը:

Հայաստանում Իտալիայի հյուպատոսարանը Գյումրիում է, և դա է արտակարգ և լիազոր դեսպանի՝ Գյումրի ավելի հաճախ այցելելու հիմնական պատճառը: Թեև յոթերորդ անգամ էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն Գյումրի գալիս, բայց առաջին անգամ էր հանդիպում Գյումրու քաղաքապետին: Հանդիպումն էլ առիթ էր ներկայացնելու հետագա համագործակցության ոլորտները և տպավորությունները:

«Մենք շատ բաներ ունենք, որ մեզ միավորում է, ամենակարևոր հանգամանքը, որ մեզ կապում է, մեր անցյալի գիտակցությունն է, բայց միայն անցյալը չէ՝ այն, ինչ տեսնում եմ Հայաստանում, Գյումրիում, նաև իմ տանը՝ այն էներգիան է, որը կնպաստի, որ մեր ազգերն ապագայում ավելի խորացնեն իրենց համագործակցությունը: Գյումրիում դուք ունեք փոքր Իտալիա, որն այստեղ ստեղծել է Հայաստանում Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն: Ես բավական յուրահատուկ կապ ունեմ Գյումրու հետ»,- նշեց Վինչենցո դել Մոնակոն՝ խոստանալով, որ այսուհետ էլ կփորձեն ծրագրերում ներառել Գյումրին :

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցրեց՝ Իտալիայի նախկին դեսպանի հետ բավական արդյունավետ համագործակցել են, այդ համագործակցությունը ակնկալվում է նաև հիմա:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս