
«Եթե չեք կարողանում բյուջետային հին և նոր ծախսային հոդվածները համեմատել, Ձեզ թույլ մի տվեք ասելու, թե ԼՈՒՅՍ-ը տվյալ է խեղաթյուրում». Դավիթ Խաժակյանը՝ Գայանե Աբրահամյանին

Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու, դաշինքի ընտրացուցակով ընտրված պատգամավոր Գայանե Աբրահամյանին, ով ավելի վաղ հարցազրույցներից մեկում նշել էր, որ «ԼՈՒՅՍ-ը տվյալ է խեղաթյուրում»:
«Տիկին Գայանե Աբրահամյան, ես գնահատում եմ ձեր ակտիվ գործունեությունը որպես ավագանու անդամ, բայց եթե չեք կարողանում բյուջետային հին և նոր ծախսային հոդվածները համեմատել, Ձեզ թույլ մի տվեք ասելու, թե ԼՈՒՅՍ-ը տվյալ է խեղաթյուրում (ձեր այդ հարցազրույցը ստորև` https://www.youtube.com/watch?v=SeK-iRHiAdk)։
Առաջին նկարում պատկերված է նոր ծախսային հոդվածը՝ ձեր հնչեցրած թվով՝ 6 մլրդ 989 մլն դրամ։
Երկրորդ նկարում պատկերված է նախորդ տարվա նույն հոդվածի գինը՝ 8մլրդ։ Համոզվելը շատ հեշտ է՝ նայեք հոդվածի կոդը՝ 2600։
Տարբերությունը կարող եք տեսնել ի օգուտ ում է։
Իսկ մեր հնչեցրած թվերի համեմատականը այլ դասերին չպատկանող ծախսերին է վերաբերում, որտեղ ևս հետընթաց ունենք»:
https://www.facebook.com/khazhakyan/posts/1434351600031963