Վաղը տեղի կունենա Իմ քայլը ապագա խմբակցության հավաքը. հայտնի է երկու հանձնաժողովի նախագահի անուն. armtimes.com

Վաղը՝ դեկտեմբերի 18-ին, տեղի է ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» ապագա խմբակցության հավաքը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Մեզ հայտի դարձավ, որ նախնական քննարկումների արդյունքում որոշվել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն առաջադրվելու է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Բաբկեն Թունյանը, որը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղվում էր տնտեսական լրագրությամբ, կառաջադրվի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագությունն իրականացնելու է ԲՀԿ-ն: Հնարավոր է, որ 7-րդ գումարման ԱԺ-ում պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն առանձնանա, այսինքն՝ առանձին գործի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, իսկ դա էլ կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Հ.Գ. Ի դեպ նշենք, որ Բաբկեն Թունյանը մինչև պատգամավորության թեկնածու առաջադրվելը 13 տարի շարունակ եղել է «168 ժամ» թերթի և 168.am կայքի տնտեսական մեկնաբանը և, թերևս, տնտեսական լավագույն լրագրողը:

Տեսանյութեր

Լրահոս