Բաժիններ՝

«Մշակույթի նախարարի կողմից ընդունվեց այն փաստը, որ «Տատիկիս վարսերի» և մեր ընկերության երիտասարդ ռեժիսորների 5 նախագծերի մերժումը չունի օրինական հիմքեր». Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ մշակույթի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշված է՝ «դեկտեմբերի 13-ին, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հանձնարարականով՝ կողմերի, նախարարության համապատասխան վարչությունների, ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ մշակույթի նախարարի ս. թ. մարտի 17-ի N 116-Ա հրամանով հաստատված «Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի 15-րդ կետը (որի հիմքով հանձնաժողովի կողմից մերժվել է «Տատիկիս վարսերը» կինոնախագծի 2018 թվականի հայտը), չէր կարող տարածվել տվյալ նախագծի վրա»։

Սա «Տատիկիս Վարսերը» ֆիլմի արդեն և հետագա հաղթանակների երկար շարքի ամենակարևոր ձեռքբերումներից է։ Այս աշնանը ես, իմ միջազգային գործընկերները, փաստաբանը, ողջ թիմը ձեռնոց նետեց մի ՀԱՄԱԿԱՐԳԻ, որը վստահ էր իր անսխալականության ու անպարտելիության մեջ։

Սեպտեմբերին ընթացք տրվեց դատական գործընթացի, իսկ դեկտեմբերի 3-ից ես սկսեցի Հացադուլ՝ նախագծի գործընկերներին ու ներդրումները չկորցնելու համար։ Ու ահա այսօր, Մշակույթի նախարարի կողմից ընդունվեց այն փաստը, որ «Տատիկիս Վարսերի» և մեր ընկերության երիտասարդ ռեժիսորների 5 նախագծերի մերժումը չունի օրինական հիմքեր։

***
Հաջորդ քայլով, կարծում եմ, նախարարը կհարգի մեր մյուս համաձայնությունը և նախարարության անունից նամակով կդիմեն իմ գործըկերներին՝ «Տատիկիս Վարսերը» ֆիլմի Համատեղ Արտադրության եռակողմ Պայմանագիրը երկարաձգելու խնդրանքով։ Ինչով մեր ֆիլմը վերջապես կազատվի միջազգային ներդրումների կորստի վտանգից։

Վաղը մենք կինոկենտրոն կներկայացնենք «Տատիկիս Վարսերի» արտադրության փաստթաղթային փաթեթը (երկրորդ անգամ մեկ տարվա մեջ)։ Նախարարի հետ մեր երրորդ համաձանության՝ ֆիլմի ֆինանսավորման Հայտի բավարարումից հետո, իմ փաստաբանը կվերանայի ընդդեմ Ազգային կինոկենտրոնի դատական Հայցը, թողնելով միայն Հայտի ապօրինի մերժման պատճառով կինոընկերությանը հասցված բարոյական և ֆինանսական վնասի փոխհատուցման հատվածը։

***
Շնորհակալ եմ մշակույթի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ Գարիկ Նազարյանին՝ այս բարդ հանգույցի լուծման հարցում համբերատար իր մասնկցության և նախարար Լիլիթ Մակունցին՝ կամքի ու սկզբունքայնության համար։

Շնորհակալ եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Վեհափառին Հայրապետին՝ մտահոգության համար։

Իմ աջակիցների հանդեպ երախտիքն այնքան ահռելի է, որ կարող եմ շնորհակալ լինել միայն ՇԱՏ ԼԱՎ ՖԻԼՄ արտադրելով»:

#vivelacinemaՀՐԱՏԱՊ_18.12.18ՀՀ մշակույթի նախարարությունը տարածել է Հայտարարություն, որում մասնավորապես նշված է՝…

Gepostet von Hovhannes Galstyan am Dienstag, 18. Dezember 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս