«Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ, չէի հրավիրել դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու». Գևորգ Պետրոսյան

«Էդմոն, ես քեզ բանավեճի էի հրավիրել՝ որպես իրավաբանն իրավաբանի, պատգամավորը՝ պատգամավորի ու, ի դեպ, ոչ թե ասենք՝ դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու, այլ քո իսկ արտահայտած մտքերի իրավական հիմքերը քննարկելու…
Մինչդեռ երեկ մեծամտաբար պարծենում էիր, թե պատրաստ ես բանավիճել ցանկացածի հետ»:

Այս տողերն իր ֆեյսբուքի էջում տեղադրել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ ի պատասխան իր կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ուղղված հրապարակային բանավեճի մերժման:

«Հենց նոր «Ազատության» ուղիղ եթերում Խորհրդարանում վերջին՝ երրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի ուժասպառ ղեկավար Էդմոն Մարուքյանն ուղղակիորեն մերժեց ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ իմ առաջարկը…
Ու գիտեք՞ ինչ հիմնավորմամբ. թե ինչ-որ քաղաքական ուժի որերորդ համարը (նկատի ունի ինձ) չի հասկանում, թե ում ուր է հրավիրում…
Վայ Էդմոն Էդմոն…
Ուր հասար…
Ինչ կապ ունի որ համարի խաղացողն ես թիմում. միթե՞ մարզաշապիկի համարն է կանխորոշում խաղացողի որակը…
Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ…
Եվ դա ասում է այն նույն Էդմոնը, ով Պետաիրավական հանձնաժողովի նիստերին իմ ելույթներն այնպես ակնապիշ էր ունկնդրում, ինչպես առաջին անգամ կինոթատրոն բերված երեխան՝ սարսափ ժանրի ֆիլմը…
Եվ հետո, Էդմոն, ես քեզ բանավեճի էի հրավիրել՝ որպես իրավաբանն իրավաբանի, պատգամավորը՝ պատգամավորի ու, ի դեպ, ոչ թե ասենք՝ դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու, այլ քո իսկ արտահայտած մտքերի իրավական հիմքերը քննարկելու…
Մինչդեռ երեկ մեծամտաբար պարծենում էիր, թե պատրաստ ես բանավիճել ցանկացածի հետ…
Ահագին խորհելու բան ունես, Էդմոն….
Բանավեճից փախնելով, այնուամենայնիվ, դու մի հարցոմ ճիշտ ես. դու կանխեցիր քո քաղաքական վախճանը…
Կեցցես ծնունդով Լոռեցի, բայց Լոռեցու ազնվությունից ու քաջությունից զուրկ իմ «կլասիկ» գործընկեր…
Ի դեպ, հա, Էդմոնն այսօր մի բացահայտ սուտ էլ տարածեց, թե իբր մեզանից որևէ մեկը չհանդնգնեց ապրիլի 17-ին խոսել Սերժ Սարգսյանի դեմ…
Շուտով կտեղադրեմ այս սուտը հերքող անվիճելի ապացույցը…»,-գրել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ցուցակի երրորդ համար Գեւորգ Պետրոսյանը չի հավաքել բավարար ձայներ ու այլեւս չի շարունակելու որպես պատգամավոր հանդես գալ նոր ԱԺ-ում:

Տեսանյութեր

Լրահոս