Բաժիններ՝

Մխիթարյանը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ

22 խաղ անց Լոնդոնի «Արսենալը» պարտվեց: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դուբլն անգամ չօգնեց լոնդոնցիներին հաղթել «Սաութհեմփթոնին»:

Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և խաղից հետո ճանաչվեց լավագույնը:

Ըստ հայտնի Whoscored.com-ի՝ Մխիթարյանը ստացել է 8.4 գնահատականը՝ ամենաբարձրը «Արսենալի» կազմում: Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 88 տոկոս: Հայ կիսապատպանը «Սաութհեմփթոնի» դարպասին հարվածել է 4 անգամ:

Ի դեպ, սա Մխիթարյանի առաջին դուբլն էլ Պրեմիեր լիգայում:

Հայ ֆուտբոլիստին լավագույնն է ճանաչել նաև Express պարբերականը: Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը՝ առավելագույն 10-ից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31