Բաժիններ՝

«Լևանտե»-«Բարսելոնա». կատալոնացիները կփորձեն վրեժխնդիր լինել

Առաջիկա պայքարը չի կարող հետաքրքրություն չառաջացնել: Անցյալ տարի «Լևանտեն» կարողացավ հաղթել ահեղ մրցակցին: «Բարսելոնան» կփորձի վրեժխնդիր լինել նախորդ պարտության համար:

«Լևանտե»

«Գորտերը» լրջորեն որոշել են մրցել Եվրոպա լիգայի ուղեգրերի համար: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, «Լևանտեն» ունակ է պայքարել նաև Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Մրցակիցների ոչ կայուն խաղը տալիս է նման հնարավորություն:

Պակո Լոպեսի սաները այս մրցաշրջանում բավականին լավ տպավորություն են թողնում: Թիմը փորձում է ադյունավետ ավարտել ցանկացած հանդիպում և խփել որքան հնարավոր է շատ գնդակներ՝ օգտագործելով հարձակվողական ողջ ներուժը: Միայն «Էսպանյոլի» հետ խաղում (0:1) «Լևանտեի» ֆուտբոլիստները չկարողացան հասնել իրենց նպատակներին:

Այս խաղում Պակո Լոպեսը չի կարող հույսը դնել թիմի կիսապաշտպան Սամուել Գարսիայի և հարձակվող Արմանդո Սադիկուի վրա:

«Բարսելոնա»

Կատալոնցիների համար հեշտ չի լինելու պաշտպանել չեմպիոնի կոչումը այս մրցաշրջանում: Նրանք դեռ չեն ապահովել անվատանգ առավելություն: Մոտակա մրցակիցները միայն 3 միավորով են զիջում կատալոնական թիմին:

Էռնեստո Վալվերդեի սաները վերջին խաղերը բավականին լավ անցկացրին: «Տոտենհեմի» հետ խաղից եզրակացություններ անել պետք չէ, քանի որ թիմը այդ խաղում չուներ մոտիվացիա, իսկ մարզչական շտաբը պարզապես հետագա խաղերի համար փորձարկումներ էր անում:

Այս տարի կատալոնացիները գրեթե չեն հեռանում դաշտից՝ առանց խփած գնդակների: Սակայն, պաշտպանությունում ամեն ինչ իդեալական չէ, քանի որ մրցակիցները հեշտ են հասնում իրենց նպատակին:

Կատալոնական ակումբում շարունակում են ապաքինվել Մալկոմը, Ռաֆինյա Ալկանտարան և Սամուել Ումտիտին:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• «Լևանտեն» Լա Լիգայի այս մրցաշրջանում պարտվել է վերջին տասը խաղերից միայն մեկում
• Վերջին վեց խաղերից հինգում «Լևանտեն» խփում է երկու գնդակ և ավելի
• «Բարսելոնան» Պրիմերայի այս մրցաշրջանում մրցակցի հարկի տակ հաղթել է վերջին վեց խաղերից հինգում
• Թիմերի մեջ կայացած վերջին խաղում «Լևանտեն» հաղթել է «Բարսելոնային» 5:4 հաշվով

Որպես կանոն, ներկայիս մրցակիցների անձնական հանդիպումներում լինում են գոլային հրավառություններ: Եթե առաջ արդյունավետությամբ աչքի էր ընկնում միայն կատալոնական ակումբը, ապա վերջին խաղերում «Լևանտեն» ևս շատ է սպառնում մրցակցի դարպասին:

Առաջիկա խաղում «Լևանտեն» կրկին փորձելու է խնդիրներ ստեղծել «կապտանռնագույնների» պաշտպանության համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս