Նորընտիր խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքը կունենա 88, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18 մանդատ

«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորի 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասուրի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ Համապատասխան որոշումը հաստավել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի նիստում։ Ընդ որում, «Իմ քայլի» 42-ական պատգամավոր ընտրվել են համապետական և տարածքային ընտրական ցուցակներով, ԲՀԿ-ի դեպքում՝ 13-ական, և ԼՀԿ-ի դեպքում՝ 9-ական։

Ինչպես հաղորդոմ են ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքից, մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը որոշում է ընդունել վերոնշյալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31