«Սաութհեմփթոն»-«Արսենալ». խաղից առաջ
Այսօր՝ Երևանի ժամանակով 17:30-ին, «Սաութհեմթոնը» սեփական հարկի տակ կփորձի պայքարել «Արսենալի» դեմ: Ինչպիսի՞ խաղ է պետք սպասել:
«Սաութհեմփթոն»
Այն բանից հետո, երբ «Հադերսֆիլդը», «Քարդիֆը» և «Նյուքասլը» սկսեցին միավորներ վաստակել, այժմ «Սաութհեմփթոնը» Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաանհույս ակումբն է: Թիմը Պրեմիեր լիգայում չի հաղթում 12 խաղ անընդմեջ և արժանիորեն զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը: Վերջին խաղերում միայն թիմը կարողացավ 2 միավոր վաստակել՝ «Ուոթֆորդի» (1:1) և «Մանչեսթեր Յունայթեդի» (2:2) հետ տնային խաղերում:
Մրցակիցների հարկի տակ «Սաութհեմփթոնը» շատ է պարտվում: Վերջին խաղերում էլ թիմը պարտվել է «Ֆուլհեմին» (2: 3), «Տոտենհեմին» (1:3) և «Քարդիֆին» (0:1): Վերջին խաղը թիմն անցկացրեց նոր գլխավոր մարզչի՝ Ռալֆ Հազենհյութլեի գլխավորությամբ: Այս մարզիչը հայտնի է «Լեյցպիգի» հետ աշխատանքով: Ավստրիացին օգնեց թիմին նվաճել Բունդեսլիգայի արծաթը:
Թոփ-ակումբների հետ հանդիպումներում «Սաութհեմթոնը» այս մրցաշրջանում անհույս տեսք ունի: «Լիվերպուլին» և «Չելսիին» թիմը պարտվեց նույն հաշվով (0: 3), «Մանչեսթեր Սիթիին»՝ 1:6, իսկ «Տոտենհեմին»՝ 1:3: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը (2:2) բացառություն է:
Թիմում վնասվածք ունի Ռայան Բերտրանդը, ով կբացակայի այս խաղից: Հարցականի տակ է Մայքլ Օբաֆեմի և Ջեք Սթեֆանսի մասնակցությունը:
«Արսենալ»
Մրցաշարի առաջին կեսն արդեն մոտ է ավարտին, և «Արսենալը» մոտ է առաջին փուլը անպարտելիության շարքով ավարտելուն: Ունայի Էմերիի թիմը չի պարտվում արդեն 2 խաղ անընդմեջ:
Լոնդոնյան ակումբը հաջող է հանդես գալիս և՛ Պրեմիեր լիգայում, և՛ Եվրոպա լիգայում: «Արսենալը» բավականին հեշտ և առանց խնդիրների անցավ Եվրոպա լիգայի խմբային փուլը: Լոնդոնցիները որոշ խնդիրներ ունեցան միայն «Սպորտինգի» հետ խաղերում (1:0, 0:0): «Վորսկլային» Մխիթարյանն ու ընկերները երկու անգամ հաղթեցին՝ 4:2 և 3:0 հաշիվներով, իսկ «Ղարաբաղին» մրցակցի հարկի տակ պարտության մատնեցին 3:0 հաշվով, սեփական հարկի տակ հաղթեցին նվազագույն հաշվով:
Ունայի Էմերիի սաները վերջին հանդիպումներում ոչ-ոքի են խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» (2:2), «Քրիսթալ Փելեսի» (2:2), «Լիվերպուլի» (1:1) և «Վուլվերհեմթոնի» (1:1) հետ:
Այս մրցաշրջանում Ունայի Էմերիի թիմը համեմատաբար քիչ է պարտվում մրցակցի հարկի տակ: Նախորդ մրցաշրջանում հունվարի 14-ից մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածում «Արսենալը» մրցակցի հարկի տակ կայացած խաղերում պարտվել է 7 անգամ անընդմեջ: Այս մրցաշրջանում մրցակցի հարկի տակ լոնդոցնիենրը պարտվել են միայն «Չելսիին» (2:3): Դրանից հետո «զինագործները» մրցակցի հարկի տակ չեն պարտվել 6 խաղ անընդմեջ՝ դրանցից 4-ում տոնելով հաղթանակներ:
Այս խաղից առաջ «Արսենալի» համար կարևոր կորուստ են որակազրկված պաշտպաններ Շկոդրան Մուստաֆին և Սոկրատիս Պապաստատուպուլոսը: Վնասվածքներից դեռևս չեն ապաքինվել Դենի Ուելբեքը և Ռոբ Հոլդինգը:
Վիճակագրություն և աձնական հանդիպումներ
• «Սաութհեմփթոնը» Պրեմիեր լիգայում չի հաղթում 12 խաղ անընդմեջ
• Սեփական հարկի տակ «Սաութհեմփթոնը» պարտվել է վերջին 5 խաղերից միայն 1-ում
• Պրեմիեր լիգայում «Արսենալը» չի պարտվում 14 խաղ անընդմեջ
• Մրցակցի հարկի տակ այս մրցաշրջանում «Արսենալը» խփել է նվազագույնը 2 գոլ
• «Արսենալը» հաղթել է «Սաութհեմփթոնին» վերջին 4 խաղերից 3-ում
Պրեմիեր լիգայում վերջին ոչ հեշտ հանդիպումներից հետո, այս խաղը, դժվար թե, հեշտ տրվի լոնդոնցիներին: Սակայն, «Սաութհեմփթոնը» չի կարողանում լավ պաշտպանվել թոփ-մրցակիցների հետ խաղերում: Դա առնվազն 4 կամ 5 անգամ ապացուցվել է այս մրցաշրջանում: Անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման ժամանակ այս թիմը բաց թողեց 2 գնդակ:
«Արսենալը» այս մրցաշրջանում մրցակցի հարկի տակ շատ
արդյունավետ ֆուտբոլ է խաղում:
Սիրարփի Աղաբաբյան