Բաժիններ՝

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու երկրների միջև միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ամրապնդել առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերը, նպաստել հայ-ղազախական բազմակողմ համագործակցության ներուժի բացահայտմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31