![](/banners/BeFunky-design.jpg)
Երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար՝ Երևանի Դավիթ Բեկ փողոցում. կան վիրավորներ
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/vtar-1.jpg)
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտակայքում (շինանյութի խանութի մոտ), տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Բ. Մ., 1945 թ.), «Opel Zafira» (տվյալներ չի հաջողվել պարզել) և «Volkswagen Passat» (վարորդ՝ Ս. Ա., 1986 թ.) մակնիշերի ավտոմեքենաները:
Մինչև փրկարարների ժամանելը, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ՝ բուժզննման:
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան: