
Ադամանդակուռ ինքնաթիռը «ցնցել» է համացանցը

Ինչպես գրում է Yahoo Style-ը, համացանցը ողողված է Միացյալ Արաբական Էմիրությունների ավիաուղիների ադամանդակուռ ինքնաթիռի լուսնկարներով։
Bling 777 ինքնաթիռը, որը պատկանում է ԱՄԷ-ի ավիաուղիներին և շատ է հիշեցնում Boeing 777-ը, հիացրել է սոցիալական ցանցերի օգտագտերեին։
«Boeing 777-ի երկարությունը 73.9 կամ 63.7 մետր է՝ կախված մոդելից։ Զարմանալի չէ, որ Twitter-ում ԱՄԷ-ի ավիաընկերության հրապարակումը միանշանակ չի ընկալվել»,- գրում է գործակալության թղթակիցը։
Օգտատերերից ոմանք ավիաընկերությանը պարծենկոտության մեջ են մեղադրել, մյուսները կասկածում են՝ կարող է արդյոք ադամանդներով և բյուրեղներով պատված ինքնաթիռը թռչել։