
«Արսենալ»-ը կրկին հաղթեց. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական դաշտում հյուրընկալել էր «Հադերսֆիլդ»-ին:
Առաջին կեսի 45 րոպեների ընթացքում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում «զինագործները» բավականին ակտիվ սկսեցին: Եվ միայն խաղի 83-րդ րոպեին Լուկաս Տորեյրան շրջադարձ հարվածով գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը: Ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:0: «Զինագործները» շարունակում են անպարտելության շարքը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի մեկնարկում:
16-րդ տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում բարձրացավ՝ 34 միավորով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: