Հայտնի է, թե որ նախարարություններն են իրար միանալու. Նիկոլ Փաշինյանի կաբինետում խուճապ է. Factor.am
Կառավարությունում արդեն կա այն նախագծի նախնական տարբերակը, որով պետք է փոփոխություններ լինեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որն էլ ենթադրում է նախարարությունների թվի կրճատում:
Այսպիսով. Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ միավորվելու են գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները:
Երկրորդ բլոկով միավորվելու են մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ու կրթության և գիտության նախարարությունները:
Առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններն իրար հետ են միավորվելու, այս պահին քննարկումների արդյունքում էլ նախատեսված է սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների միավորումը: Հավանական է, որ սփյուռքի նախարարությունը կդառնա ԱԳՆ-ի մի բաժին կամ վարչություն:
Այս հաշվարկներով՝ առկա 17 նախարարությունների թիվը նվազում է՝ դառնալով 11:
Կառավարության աշխատակազմից այս տեղեկությունների վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ պաշտոնապես հայտարարելու համար որևէ բան չունեն, նախագիծը դեռ պատրաստ չէ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: