Բաժիններ՝

Հարկադիր կատարողները ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ Հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողին:

Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարման ծառայությունից, նույն օրը Հակոբ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Ծառայության Շիրակի մարզային բաժնում, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բաժնի անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցվել է մարզային բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքների, ինչպես նաև հարուցված կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ: Ամփոփ ներկայացվել են նաև տարվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքները, որոնց ուղղությամբ կառույցի ղեկավարը տվել է հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31