Ե՞րբ կիջնի գազի գինը

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց, որ գազի գնի իջեցման հարցը պետք է քննարկեն ռուս գործընկերների հետ։ Նա նշեց, որ այժմ ՊԵԿ-ը քննություն է իրականացնում։

«Վերջին ամիսներին շատ հայտնի մարդկանց պատկանող գազալցակայաններում գազի սպառումը կրկնապատկվել է, դա նշանակում է՝ մարդիկ ստվերում են աշխատել, դա պետք է քննվի։ Ընդհանրապես, համակարգի արդյունավետության հարցը պետք է քննվի»,- ասաց Ն.Փաշինյանը։

Ըստ նրա՝ սոցիալապես անապահով սպառողների համար դեռ հունիսից գազի գինը նվազել է։ Թե մյուս սպառողներն ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ, Ն.Փաշինյանը դժվարացավ ասել. «Այս պահին չեմ կարող ասել, քանի դեռ չունենք պայմանավորվածություն։ Մեր ցանկությունները և փաստարկները պարզ են, մնում է դրանց շուրջ մենք կարողանանք համաձայնության գալ ՌԴ հետ»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31