«Ե՞րբ «Գազել»-ներից կազատվենք». Նիկոլ Փաշինյանն ավտոբուսից զանգահարեց Հայկ Մարությանին

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում քարոզարշավ իրականացրեց անգամ քաղաքային տրանսպորտում։ 54 համարի ավտոբուսում մի կին հետաքրքրվեց՝ ուսապարկի պարունակությունը նո՞ւյնն է, թե՞ փոխվում է, կոնֆետ կա՞ այնտեղ։

Փաշինյանն իր թիկնազորից հետաքրքրվեց՝ կա՞ կոնֆետ, և հյուրասիրեց տիկնոջը։ Վերջինս պատմեց, թե հեղափոխությունից հետո ավտոբուսներն ու երթուղայինները նույն կերպ գերբեռնված են լինում, բայց դժգոհող մարդկանց թիվը նվազել է։

Նիկոլ Փաշինյանը տեղում զանգահարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

«Պարոն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ ու մարդիկ հարցնում են, թե ե՞րբ «Գազել»-ներից կազատվենք: Ի՞նչ ասեմ»,- հետաքրքրվեց Փաշինյանը:

Մարությանի հետ բավականին երկարատև քննարկումից հետո Փաշինյանն ուղևորներին տեղեկացրեց, որ տրանսպորտի բարելավման գործընթացը կտևի 2-4 տարի:

«Ոչինչ, էսքան տարի դիմացել ենք, մի քիչ էլ կդիմանանք»,- արձագանքեցին ուղևորները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31