
«Արսենալի» և «Տոտենհեմի» ֆուտբոլիստները կպատժվեն

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի մի քանի հանդիպումներից հետո կքննարկի «Արսենալի» և «Տոտենհեմի» մի շարք խաղացողների վարքագիծը: Առանձին կքննարկվի նաև Յուրգեն Կլոպի պահվածքը «Լիվերպուլ»-«Էվերթոն» խաղից հետո:
«Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի 30-րդ րոպեին կիսապաշտպան Էրիկ Դայերը հավասարեցրեց հաշիվը (1:1) և վազեց իր գոլը տոնելու: Դայերի ժեստերը դուր չեկեն Ունայի Էմերիի սաներին: «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստներ և Դայերը կոնֆլիկտ ունեցան, ինչի արդյունքում կիսապաշտպանը ստացավ դեղին քարտ:
Վիճաբանությունը տևել է մի քանի րոպե, և կրքերը հանգստացնելու համար իր ֆուտբոլիստներին է մոտեցել նաև Մաուրիսիո Պոչետինոն:
Ըստ անգլիական մամուլի՝ երկու ակումբների ֆուտբոլիստներն էլ կպատժվեն: Հնարավոր են նաև որակազրկումներ:
Կպատժվի նաև Յուրգեն Կլոպը, ով շատ էմոցիոնալ վազեց դաշտ այն բանից հետո, երբ իր ֆուտբոլիստները ավելացրած ժամանակում կարողացան գոլի հեղիանակ դառնալ: Գոլի շնորհիվ լիվերպուլցիները հաղթեցին նվազագույն հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան