
«Իմ մոտիվացիան ամեն տարի ավելի լավը դառնալն է». Մեսսի

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր մոտիվացիայի մասին:
«Ինձ դուր չի գալիս պարտվելը, յուրաքանչյուր խաղի համար առաջնայինը միայն հաղթանակն է:
Թիմը միշտ ավելի կարևոր է, քան անհատները: Մեծ հաջողությունների հասնելը հնարավոր է միայն լավ թիմային աշխատանքի շնորհիվ: Բոլոր խաղացողները կարևոր են:
Ամեն անգամ, երբ սկսում ենք նոր մրցաշրջան, միշտ փորձում եմ ավելի լավը դառնալ, թե՛ թիմային և թե՛ անհատական մակարդակում:
Ես ցանկանում եմ, որ «Բարսելոնան» հաղթի ամեն ինչ: Մեր նպատակն է հաղթել բոլոր մրցաշարերում, որտեղ մենք մասնակցում ենք: Իմ մոտիվացիան ամեն տարի ավելի լավը դառնալն է»,- ասել է Մեսսին:
Սիրարփի Աղաբաբյան