
Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Հոլանդիան կհանդիպի Անգլիային, Շվեյցարիան՝ Պորտուգալիային

Այսօր Դուբլինում տեղի ունեցավ Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Ազգերի լիգա-1/2 եզրափակիչ
Պորտուգալիա – Շվեյցարիա
Հոլանդիա – Անգլիա
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի դեբյուտային խաղարկության եզրափակիչ փուլը մինի-մրցաշար է, որը տեղի կունենա 2019 թվականի հունիսին՝ Պորտուգալիայի, Անգլիայի, Շվեյցարիայի և Նիդերլանդների մասնակցությամբ: Այս հավաքականները Ազգերի լիգայի A խմբի 4 ենթախմբերի հաղթողներն են:
Կիսաեզրափակիչները կանցկացվեն հունիսի 5-ին և 6-ին, 3-րդ տեղի համար հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին, այնուհետև կլինի եզրափակիչը:
Նշենք նաև, որ Ազգերի լիգան այսքանով չի ավարտվի: Թիմերը, ովքեր պայքարելու են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար, կհանդիպեն իրար փլեյ-օֆֆում: Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները հայտնի կդառնան միայն այն բանից հետո, երբ կավարտվի Եվրոպայի առաջության որակավորման մրցաշարը:
Սիրարփի Աղաբաբյան