
VAR համակարգը պաշտոնապես կկիրառվի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ տեսակրկնությունների համակարգը (VAR) կօգտագործվի այս մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից սկսած:
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն այսօր առավոտյան հանդիպել է Դուբլինում և որոշել է, որ հաջող փորձագիտական ստուգումներից և մրցավարների վերապատրաստումից հետո փետրվարին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումների ժամանակ համակարգը արդեն կարող է աշխատել:
Բացի այդ, հանձնաժողովը որոշել է, որ VAR համակարգը կօգտագործվի 2019 թվականին Եվրոպա լիգայի, Ազգերի լիգայի և պատանեկան Եվրո 2019-ի եզրափակիչներում:
«Մենք պատրաստ ենք ավելի վաղ օգտագործել VAR համակարգը, քան նախապես պլանավորել էինք:
Մենք համոզված ենք, որ դա բարենպաստ փորձարկում կլինի, քանի որ այն արժեքավոր օգնություն է մրցավարների համար և նվազեցնելու է սխալ որոշումների քանակ»,- նշել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Սիրարփի Աղաբաբյան