
ՀՀ չորս մարզերի մի քանի համայնքում կարկուտ է տեղացել

Դիտարկվող տարածքներում` Վայոց Ձորի մարզի Քարագլուխ համայնքում, Սյունիքի մարզի Բալաք, Շաղատ համայնքներում, Արագածոտնի մարզի Դիան համայնքում հունիսի 27-ին տեղացել է կարկուտ (նշված համայնքները չեն պաշտպանվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության կողմից): Դիտարկվող տարածքներում` Շիրակի մարզի Ազատան և Վահրամաբերդ համայնքներում տեղացել է թույլ կարկուտ (նշված համայնքները պաշտպանվում են հիդրոմետ ծառայության կողմից):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 29-ին, ժամը 15:23-ից մինչև 16:05-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 69 կայանքից Արմավիրի մարզի Գետաշեն, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Տալվորիկ, Վանանդ, Կողբավան, Արտամետ, Բագարան, Երվանդաշատ, Շենավան, Այգեշատ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Դաշտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է՝ 16821 կրակոց:
Հունիսի 29-ին, ժամը 15:05-ից մինչև 16:07-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 37 կայանքից Շիրակի մարզի Արևիկ, Հայկավան, Ախուրյան տրիո, Մեղրաշեն, Քեթի, Ազատան տրիո, Կապս, Վահրամաբերդ, Ազատան, Ողջի, Մայիսյան, Մայիսյան տրիո, Հացիկ, Ոսկեհասկ, Ղարիբջանյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել է՝ 7283 կրակոց:
Հունիսի 29-ին, ժամը 14:14-ից մինչև 14:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 8 կայանքից Արմավիրի մարզի Արգինա և Բագարան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է՝ 748 կրակոց: