Բաժիններ՝

Ֆիզիկական պատրաստությունը թույլ չտվեց, որ երկրորդ կեսում լավ խաղանք. Գյուլբուդաղյանց

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոշոր հաշվով պարտությունը կապում է վատ ֆիզիկական վիճակի հետ։ «Խաղի սկիզբը լավ էր, թեպետ նրանք ավելի շատ էին տիրում գնդակին։ Առաջին կեսից հետո շատ էներգիա էինք կորցրել, ամեն ինչ ավելի դժվար դարձավ երկրորդ կեսից հետո։ Ֆիզիկական պատրաստությունը թույլ չտվեց, որ երկրորդ կեսում լավ խաղան։

Կարծում եմ՝ այս խաղից հետո մեր թիմն անպայման պետք է համալրի կազմը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյուլբուդաղյանցը։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը տանը հյուրընկալելով սլովենական «Սլովան»-ին՝ պարտվեց 1։4 հաշվով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս