Բաժիններ՝

«Սլովան»-ի գլխավոր մարզիչը ուրախ է «Փյունիկ»-ին խոշոր հաշվով հաղթելու համար

Սլովենական «Սլովան»-ի գլխավոր մարզիչ Իվան Վուկոմանովիչի կարծիքով «Փյունիկ»-ի դեմ տոնած հաղթանակը հեշտությամբ չտրվեց։ «Մենք ուրախ ենք գրացված արդյունքի համար։ Մեր երեք առաջարները չկային, բայց լավ արդյունքի հասանք։ Գիտեինք, որ «Փյունիկ»-ը հայկական լավագույն ակումբներից մեկն էր։ Որոշ ֆուտբոլիստների փորձարկեցինք։ Ուրախ եմ, որ իմ ֆուտբոլիստները կարողացան վերականգնվել առաջին րոպեներին ընդունած գոլից հետո։

Հաջորդ շաբաթ էլ ենք ձգտելու առավել ուժեղ խաղ ցուցադրել։ Մեզ համար հեշտ խաղ չստացվեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը։ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը տանը հյուրընկալելով սլովենական «Սլովան»-ին՝ պարտվեց 1։4 հաշվով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս