
Չիլիի հավաքականը Կոնֆեդերացիանների գավաթի խաղարկության եզրափակչում է

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը Կոպա Ամերիկայի հաղթող Չիլիի ընտրանին է:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում Պորտուգալիան Կազանի համանուն մարզադաշտում մրցում էր Չիլիի ընտրանու հետ: Թե առաջին կեսում, թե երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ «բաց» ֆուտբոլ էին խաղում, ունեին բազմաթիվ հնարավորություններ դառնալ գոլի հեղինակ, սակայն անարդյունք: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, բայց այդտեղ էլ հավաքականները չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Ի վերջո հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ընթացքում ավելի դիպում էին Չիլի ֆուտբոլիստներ, ինչպես նաև իր բարձրության վրա էր թիմի դարպասապահ Կլաուդիո Բրավոն, ով հետ մղեց բոլոր հարվածները (0:3):
Կիսաեզրափակչի մյուս հանդիպումը կկայանա հունիսի 29-ին: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը կխաղա Մեքսիկայի ընտրանու հետ: