Բաժիններ՝

«Ալաշկերտ»-­ը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-­ը հաղթեց «Սանտա-­Կոլոմա»­-ին։ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղու Հայաստանի չեմպիոնին հաջողվեց նվազագույն հաշվով գերազանցել Անդորրայի չեմպիոնին։

Առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտ»-­ը գեղեցիկ խաղարկեց գնդակն և խաղի 39-­րդ րոպեին հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչը։ Երկրորդ կեսում Խաշմանյանը մի քանի դիրքային փոփոխություններ կատարեց, որը, սակայն դրական արդյունք չտվեց և «Ալաշկերտ»­-ը հաղթեցը նվազագույն հաշվով։

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ Անդորրայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս