Բաժիններ՝

Մարտին Սարգսյանը Սամվել Ալեքսանյանի տան հետ կապված իրավիճակը չմեկնաբանեց

«Մեծ տներ հասկացողություն չկա, եթե գնայինով եք ասում, դա ուրիշ է, մեծ տուն կա, որ նայում ես, ասում ես… խնդիրն այլ դաշտում է գտնվում, տարբեր մեծ տները նաև այսօր մարդիկ հնարավորւթյուն ունեն բաժանելու, ժառանգությամբ տալու իրենց որդիներին, թոռնիկներին: փաստորեն, եթե 1 մլն դոլարանոց տուն է, կիսվում է և դառնում է մի քանի սեփականատերերի բնակարաններ, 250 հազար դոլարանոց տներ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է մեծ սեփական տների համար վճարեն ընդամենը 30-40 հազար դրամ գույքահարկ:

Ըստ նրա` այդ բաժանումն ու դրա հետևանքով գույքահարկի նվազեցումն օրինական է:

Սամվել Ալեքսանյանի տան հետ կապված իրավիճակը Մ.Սարգսյանը չմեկնաբանեց.

«Եթե անհրաժեշտություն լինի, կարող ենք թղթերը բարձրացնել, նայել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս