Բաժիններ՝

«Ֆիրդուսի բնակիչները չեն մնա անտուն». Նարեկ Սարգսյան

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ Երևանի 33-րդ թաղամասում լայնածավալ շինարարություն է կատարվելու, բայց այդ տարածքից տեղահանված բնակիչներին նույն տեղում բնակարաններ չեն տրամադրվելու:

Ըստ նրա` Ֆիրդուսի բնակիչները, որ մնացել են մոտ 20 ընտանիքներ, բնակարաններ կստանան այլ թաղամասերում. «Չեն մնա անտուն»:

«Ժողովուրդն ասում ա՝ ամեն մեկն իրա հարսին թանկ ա ծախում, ամեն մարդ իր բնակարանը թանկ է գնահատում, բայց գնահատողը մենք չենք, անկախ շուկայում գործող լիցենզավորված կազմակերպությունն է, որոնք իրենց բանաձևերով հաշվում են գույքը»,- նկատեց նա:

Ն.Սարգսյանի խոսքով` քաղաքաշինության նախարարությունը մշակել էր այդ տարածքի ամբողջ կառուցապատման նախագիծը, որով առաջարկվում է 3 փողոցներ՝ Խանջյանից, Տիգրան Մեծից և Բյուզանդից և մեկ մեծ հրապարակ: Կոմիտեի նախագահը նշեց, որ տարածքի զգալի մասի հետ կապված արդեն կան ներդրողներ, իրացման ավարտից հետո գործընթացը կսկսվի. «Նախատեսվում է, որ շինարարությունը կմեկնարկի այս տարվա երկրորդ կեսին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս