Բաժիններ՝

Կրակոցներ Մալաթիայում. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, կրակողն էլ ներկայացել է ոստիկանություն. Tert.am

Նախօրեին Մալաթիա վարչական շրջանում վիճաբանություն է եղել,որին հաջորդել է կրակոց։

Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց,որ ոստիկանությունը Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության մասին ահազանգ ստացել է։ Քիչ անց հաղորդում է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից,որ գլխի հրազենային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնություն ստանալու համար իրենց մոտ է տեղափոխվել 1994 թվականին ծնված մի երիտասարդ:

Էդգար Ջանոյանի խոսքով՝ պարզվել է,որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը գլխի շրջանում վնասվածքը ստացել է վիճաբանության վայրում՝ կրակոցի հետևանքով։

«Ոստիկանները պարզել են կրակոց արձակած անձի ինքնությունը,ով էլ ոստիկանության ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը երեկոյան ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն»,-ասաց Էդգար Ջանոյանը,հավելելով, որ ոստիկանություն ներկայացած քաղաքացին հայտնել է,որ վիճաբանության ժամանակ ինքը կրակել է գազային ատրճանակից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս