
Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 28-ին Երևանում

Պատերազմական իրավիճակի հետևանքով երկարատև դադարից հետո վերականգնվել է Սիրիայի և Հայաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունը: Այս մասին տեղեկացրին Սիրիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Հունիսի 21-ին կայացել է սիրիական «Աջնիհաթ Աշ-Շամ» ավիաընկերության ԵրևանԴամասկոս առաջին փորձնական չվերթը:
ԴամասկոսԵրևան կանոնավոր չվերթի բացումը մեծ արձագանք է ստացել Սիրիայում, այդ թվում նաև սիրիահայ համայնքում: Ուղիղ չվերթի առկայությունը դրական ազդեցություն կունենա երկու երկրների գործարար մթոլորտի և երկկողմ բազմաոլորտ համագործակցության համար:
Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 28-ին Երևանում»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Հադիա Աբբասի և Սիրիայի խորհրդարանի Սիրիահայկական խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ հունիսի 21ին կայացած հանդիպմանը տեղեկացրել է, որ հունիսի 21-ին մեկնարկել է սիրիական «Աջնիհաթ աշ-Շամ» ավիաընկերության ԵրևանԴամասկոս կանոնավոր ուղիղ չվերթը, ինչը զգալիորեն կդյուրացնի երկու երկրների միջև հաղորդակցությունը և լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։