Բաժիններ՝

ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը կտեղափոխվի «Արսենալ»

Արսեն Վենգերը սկսում է տրանսֆերային արշավը:

Ինչպես հաղորդում է Sports.ru-ն, Լոնդոնի «Արսենալը» և ԲԿՄԱ-ն գտնվում են Գոլովինի տեղափոխության վերաբերյալ ընթացող բանակցությունների եզրափակիչ փուլում:

Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 11.5 մլն եվրո: ԲԿՄԱ-ն տրանսֆերի ձևակերպումից հետո ուզում է 1 տարով վարձավճարով վերցնել ֆուտբոլիստին, բայց չի բացառվում, որ Գոլովինը վարձավճարով տեղափոխվի «Հալլ Սիթի»:

Ռուսաստանի առաջնության նախորդ մրցաշրջանում անցկացրած 30 խաղերում Գոլովինը դարձել է 3 գոլի և 4 փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը 21-ամյա կիսապաշտպանին գնահատում է 3 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս