Բաժիններ՝

Ինչու են մասնավորեցվող ընկերությունները վատ աշխատում. պարզաբանում է Արման Սահակյանը

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը վստահ է, որ մասնավորեցվող ընկերությունները վատ կառավարման հետևանքով են ոչ շահութաբեր աշխատել:

«Այդ փակ բաժնետիրական ընկերությունների, էդ ընկերությունների ղեկավարությունը պետք է աշխատեր: Պարտադիր պետք է լինեին գործարար ծրագրեր, որոնց առկայությունը ժամանակին չի ապահովվել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Սահակյանը:

Պետության կողմից վերահսկողության վերաբերյալ Սահակյանը նշեց, թե շատ դեպքերում այն ի սկզբանե եղել է և կա, ընդամենը պետական բաժնետոմս ունեցող ընկերություններն իրենց աշխատանքով չեն կարողանում ապահովել նոր ներդրումներ.

«Մենք չենք ասում, որ այդ ընկերությունները չեն աշխատել, ընդամենն այստեղ խնդիրը հետևյալն է՝ այդ ընկերությունները չեն կարողանում ապահովել ներդրումներ, նորագույն տեխնիկա, չեն կարողանում ավելի բարձր վարձատրել իրենց աշխատակիցներին, քան մասնավոր հատվածը: Ընդհանրապես, ես նորից կրկնում եմ, մասնավորն ավելի լավ կառավարիչ է, քան պետությունը»:

Ըստ նրա` մասնավորեցվող 47 ընկերություններից 23-ը նախկին ծրագրից են, դրանց արդեն իսկ ԱԺ-ն հավանություն է տվել ժամանակին:

Ա.Սահակյանի կարծիքով` 1990-2000 թթ-ին մասնավերցված ընկերությունների պայմանագրերն իրավական առումով թույլ են, այս տարիների ընթացքում իրենք բանակցել են մասնավոր հատվածի հետ և փոփոխել պայմանագրերը.

«Դրա վառ օրինակը «Դվին» հյուրանոցային համալիրն է, որը մասնավորցվել է 2000-ականներին, հիմա տեսնում ենք, թե ինչ ահռելի շինարարություն է իրականացվում: 13 մլն դոլար ներդրումներն ավարտվել են, նոր ծրագիր է ընդունել կառավարությունը, այդ 13 մլն դոլարի հետ ընդհանուր լինելու են 100 մլն դոլարի ներդրումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս