
Գերմանիան դուրս կբերի իր ուժերը Ինջիրլիքի ռազմաբազայից

Գերմանիան պատրաստվում է դուրս բերել իր անձնակազմը Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայից: Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Թուրքիա կատարած այցի ժամանակ:
«Մենք մեր ուժերը դուրս կբերենք Ինջիրլիքից երկու շաբաթվա ընթացքում»,- ընդգծել է Գաբրիելը:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցն Անկարա բավականին անարդյունավետ է անցել: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չեղարկվել է նախատեսվածից ժամեր առաջ: