Բաժիններ՝

Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի մարզիչները մեկնաբանում են խաղը

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում կարողացավ ջախջախիչ հաշվով հաղթել Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին: Հայ ֆուտբոլիստները մրցակցի դարպասը ուղարկեց 5 անպատասխան գնդակ և ամբողջ հանդիպումն անցկացրին առավելությամբ, ինչը, ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի՝ սպասելի էր:

Արթուր Պետրոսյանը նշում է, որ թիմը մտավախություններով չի մոտենում Չեռնոգորիայի հետ խաղին, քանի որ թիմը պատրաստ է:

Ինչպես հավաքականի գլխավոր մարզիչը նշել էր ավելի վաղ, այս ընկերական հանդիպումը հիմնականում փորձարկումների համար էր:

Արթուր Պետրոսյանը նշում է, որ այս խաղում գոլի հեղինակ դարձան հավաքականի հարձակվողները, ինչը ողջունելի էր, քանի որ անընդհատ նշվում է, որ հարձակվողները գոլեր չեն խփում: Բավականին երկար խաղաժամանակ ստացավ Արաս Օզբիլիսը: Ըստ Արթուր Պետրոսյանի՝ Արասը խաղաժամանակ ստացավ, քանի որ չհաշված 7 րոպեն, իր թիմի հիմնական կազմում խաղեր չէր անցկացնում:

Բավականին երկար խաղաժամանակ ստացավ նաև Մարկոս Պիզելին: Արթուր Պետրոսյանի խոսքերով՝ իր թիմում Մարկոսը գրեթե չի խաղում 90 րոպե, այդ իսկ պատճառով նա այդքան խաղաց հավաքականում: Հավաքականի մարզիչը Մարկոսի խաղը լավ է գնահատում և նշում է, որ նա, ամենայն հավանականությամբ, Չեռնոգորիայի հետ կխաղա առաջին րոպեներից:

Արթուր Պետրոսյանը նշում է, որ գոհ է փորձարկումներից և այսօր փորձարկված 1-2 ֆուտբոլիստ կլինեն Չեռնոգորիայի հետ խաղի մեկնարկային կազմում:

Ըստ Հայաստանի ընտրանու գխավոր մարզչի՝ ամենակարևորն այն է, որ թիմը խուսափեց վնասվածքներից:

Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի գլխավոր մարզիչ Ժակ Պասին նշում է, որ Հայաստանի հավաքականը շատ լավ խաղաց, բացի իրենց հավաքականը ևս շատ սխալներ թույլ տվեց:

Ժակ Պասին հատկապես ուշադրություն է դարձրել Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է, քանի որ ոչ միայն անհատապես է լավ խաղում, այլև օգնում է ընկերներին:

Ըստ Ժակ Պասիի՝ Հայաստանի հավաքականը այս ընտրական մրցաշարում լավ շանսեր կունենա, եթե հաղթի Չեռնոգորիայի ընտրանուն:

Ժակ Պասիի խոսքերով՝ Հայաստանի հավաքականը չի հանձնվում, դրա համար էլ ունի հզոր հավաքական, իսկ իրենց թիմի նպատակն է անընդհատ ուժեղ հավաքականների դեմ խաղալն ու ավելի ուժեղանալը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս