
Ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Սենթ Քիթս և Նևիսին

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում խոշոր՝ 5:0 հաշվով հաղթեց Սենթ Քիթս և Նևիսին:
Հայաստանի ազգային թիմը մեկնարկայինրոպեներին ակնհայտ առավելություն ուներ: Ազգային ընտրանու ֆուտբոլիստները խաղի հաշիվը բացեցին 20-րդ րոպեին`գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Կորյանը: 10 րոպե անց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Եվս 10 րոպե հետո հաշիվն արդեն 3:0 էր: Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ: Երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկան Արթուր Սարկիսովը և Տիգրան Բարսեղյանը՝ փոխարինելով Հենրիխ Մխիթարյանին և Ռուսլան Կորյանին: Փոփոխությունները տվեցին իրենց արդյունքը և խաղի 68-րդ րոպեին 4-րդ գնդակը խփեց Արթուր Սարկիսովը: Խաղավարտին Արտակ Եդիգարյանը խփեվ նաև 5-րդ գոլը: Ի վերջո ընկերական այս խաղում ազգային թիմը հաղթեց 5:0 հաշվով:
Հայաստանի ազգային թիը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 10-ին: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հավաքականը արտագնա խաղում կմրցի Չեռնոգորիայի դեմ: