Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանն այցելել է Պատանի երկրապահների ամառային ճամբար

Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի հարակից տարածքում բացված Պատանի երկրապահների ամառային ճամբար։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ միասին, շրջել է ճամբարի տարածքում, ուսումնական կետերում հետևել պատանի երկրապահների մարզումներին, ծանոթացել մարզական ու մշակութային միջոցառումների ծրագրերին և ժամանակացույցին։

Երկրապահների պատանեկան կառույցն ստեղծվել է դեռ 1997 թվականին։ Այսօր «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ գործում են Հանրապետության բոլոր դպրոցներում:

Մայրաքաղաքի և Հանրապետության մարզերի «Պատանի երկրապահ» ակումբների հազարավոր սաներն ամռան ամիսներին յոթ օր կանցկացնեն ճամբարում` մի քանի հերթափոխով: ԵԿՄ ամառային ճամբարի ուղեգրեր են տրամադրվել նաև «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում ապրիլի 21-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված մարզամշակութային մրցույթի հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս