Բաժիններ՝

Հրանտ Մելքումյանն ընթանում է Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 5-­րդ տուրի պարտիաները: 5-­րդ տուրում Դենիս Խիսմատուլինի նկատմամբ կարևոր հաղթանակ տոնեց Հրանտ Մելքումյանը:

Այս տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր­-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը և Արամ Հակոբյանը:

5­-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում են 4 շախմատիստ՝ Հրանտ Մելքումյանը, Իվան Չեպարինովը, Յուրի Կուզուբովը և Դանիել Ֆրիդմանը:

Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 4­-ական միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930