«Ռեալը» դեմ չէ վաճառել Բեյլին «Մանչեսթեր Յունայթեդին»
Կողմերը կքննարկեն տրանսֆերի արժեքը:
«Ռեալի» ղեկավարությունը հույս ունի Բեյլի վաճառքի հաշվին ամռանը միջոցներ ստանալ «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին կամ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին ձեռք բերելու համար: The Independent-ը նշում է, որ չնայած երկու կողմերի հետաքրքրությանը, «Ռեալը» կպահանջի մոտ 115 մլն եվրո Բեյլի տեղափոխության համար, ինչպես նաև կփորձի օգտագործել այդ իրավիճակը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի հնարավոր տեղափոխության վերաբերյալ բանակցությունների համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժոզե Մոուրինիոն և Բեյլն արդեն հասել են բանավոր համաձայնության վալիացու տեղափոխության վերաբերյալ:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013 թվականին, 101 մլն եվրոյով:
2016-17թթ. մրցաշրջանում Բեյլը 19 խաղ է անցկացրել և դարձել է 7 գոլի հեղինակ՝ վնասվածքի պատճառով բաց թողնելով մրցաշրջանի մեծ մասը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը