«Մեզութ Օզիլը և Ալեքսիս Սանչեսը ամռանը չեն հեռանա «Արսենալից»». Արսեն Վենգեր
«Զինագործները» պահպանում են առաջատարներից:
«Արսենալի» գլխավոր մարզիչը պատմել է կիսապաշտպան Մեզութ Օզիլի և հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ կապված իրավիճակի մասին, որոնց նկատմամբ հավակնություններ ունեն ՊՍԺ-ն, «Բավարիան» և Անգլիայի թոփ-ակումբները:
«Այս ամառ նրանք կմնան ակումբում: Հուսով եմ, մենք կերկարաձգենք նրանց պայմանագրերը: Մեր նպատակը թիմը պնդացնելն է, այլ ոչ թե թուլացնելը:
Երբ Դուք պայմանագիր եք ստորագրում, ապա պարտավորվում եք աշխատել մինչև վերջին օրը: Ինչու՞ նրանք չպետք է անեն ամեն հնարավորը դրա համար: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետաքրքրությունը լավ խաղալն է: Հատկապես եթե նրա պայմանագիրը մոտենում է ավարտին»,- հայտարարել է Վենգերը Daily Mail-ին:
Օզիլի և Սանչեսի պայմանգրերը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը