
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է «Ռեալից» գնել Ռաֆայել Վարանին

Ժոզե Մոուրինիոն կարոտել է 24-ամյա ֆրանսիացուն:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պլանավորում է ամռանը ուժեղացնել պաշտպանության գիծը: Պորտուգալացու առանցքային նպատակը դարձել է «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը: Հենց Մոուրինիոն է եղել, ով, աշխատելով մադրիդյան ակումբում, 2011 թվականին ֆրանսիացուն բերել է «Սանտիագո Բերնաբեու»:
Ըստ Sky Sports-ի տեղեկության, չի բացառվում այն տարբերակը՝ ըստ որի «Մանչեսթեր Յունայթեդն», այնուամենայնիվ «Ռեալին» կզիջի դարպասապահ Դավիդ Դե Խեային, որպեսզի ստանա Վարանին:
Վարանից բացի դիտարկվում են նաև Վիրջիլ Վան Դեյկը («Սաութհեմփթոն»), Մայքլ Քինը («Բերնլի») և Վիկտոր Լինդելյոֆը («Վենֆիկա»):
2016 թվականին Ժոզե Մոուրինիոն արդեն փորձել է ձեռք բերել Վարանին, բայց ֆրանսիացին մերժել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը