Բաժիններ՝

«Ռոման» պատրաստ է վաճառել Սալահին «Լիվերպուլին»

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Ռոման» կհամաձայնի մոտ 46 մլն եվրոյով «Լիվերպուլին» վաճառել թիմի կիսապաշտպան Մոհամեդ Սալահին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեացիները մերժել են «Լիվերպուլի» առաջին առաջարկը: Մերսիսայդցիները պատրաստ են եղել վճարել Սալահի համար 34 մլն եվրո, բայց «Ռոմայում» կարծում են, որ այդ գինը չի արտահայտում ֆուտբոլիստի հնարավորությունները:

Հաղորդվում է նաև, որ Սալահը «Լիվերպուլի» հետ համաձայնեցրել է պայմանագիրը տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով:

2016-17թթ. մրցաշրջանում Մոհամեդ Սալահը Սերիա Ա-ում անցկացրել է 31 խաղ, խփել է 15 գնդակ և կատարել է 11 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս