Սուրճ «Գլյասեի» պատրաստման լավագույն բաղադրատոմսը
Սուրճի և պաղպաղակի համադրությամբ այս սառը ըմպելիքի ծագման մասին շատ տեղեկություններ չկան, բայց ասում են, որ առաջին անգամ այս խմիչքը պատրաստվել է Ավստրիայում:
Սուրճ «Գլյասե»
Բաղադրիչներ
1. Պաղպաղակ – 100 գ
2. Սուրճ – 50 գ
3. Շաքարավազ՝ ըստ ճաշակի
4. Քերած շոկոլադ
5. Սառույց
Պատրաստման եղանակը
1. Եփել սուրճը: Կարելի է անմիջապես ավելացնել շաքարավազը:
2. Սուրճը լցնել բաժակի մեջ և ավելացնել սառույցը:
3. Սուրճի մեջ ավելացրեք սառույցով պաղպաղակը:
4. Զարդարել քերած շոկոլադով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը