Բաժիններ՝

«Այաքսի»­ դարպասը Մխիթարյանի հեղինակած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»­ մայիսի լավագույն գոլ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի»­ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում հոլանդական «Այաքսի» ­դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է անգլիական ակումբի մայիս ամսվա լավագույն գոլ: Այս մասին հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հենրիխ Մխիթարյանի գոլի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած երկրպագուների 68 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում «Քրիթալ Փելեսի»­ դեմ խաղում Ջոշ Հարոպի գոլն է, որի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած երկրպագուների 21 տոկոսը: Մայիսի երրորդ լավագույն գոլ երկրպագուները ճանաչել են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղում Մարկուս Ռեշֆորդի հեղինակած գնդակն իսպանական «Սելտայի» դարպասը: Ռեշֆորդի գոլի օգտին քվեարկել է երկրպագուների 8 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930