
Ռոման Աբրամովիչը պատրաստ է Պեպ Գվարդիոլային դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

«Չելսիի» սեփականատերը «Բավարիայի» գլխավոր մարզչին առաջարկում է տարեկան 16.5 մլն եվրո:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Չելսիում» պատրաստ են ոչ միայն Գվարդիոլային առաջարկել խոշոր պայմանգիր, այլ նաև հնարավորություն տալ տրանսֆերային շուկայում ակտիվ աշխատանքի օգնությամբ վերակազմավորել թիմի կազմը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների Գվարդիոլան «Չելսիի» գլխավոր մարզիչ նշանակվելու դեպքում կպահանջի ստորագրել 10 նոր ֆուտբոլիստների: Պարբերականը ենթադրում է նաև, որ Գվարդիոլայի կինը` Քրիստինա Սերրան Մյունխենից տեղափոխվելուց հետո կնախընտրի ապրել Անգլիայի մայրաքաղաքում:
Նախորդ շաբաթ Գվարդիոլան հայտարարել է, որ չի երկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ և կհեռանա Մյունխենից 2016թ. ամռանը:
Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկությամբ «Չելսիից» բացի Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը