Բաժիններ՝

Ժերար Պիկեն չի հանդարտվում

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն չի հադարտվում և շարունակում է կատարել թվիթերյան գրառումներ, որոնք դառնում են քննարկման առարկա:

Աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելուց հետո հերթական գրառումն է կատարել, որն ուղղված էր Մադրիդի «Ռեալին»։ Դա պատասխան է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոյին, ով օրեր առաջ պաշտպանել էր «արքայական ակումբում» հանդես եկող իր ընկերոջը՝ Ալվարո Արբելոային։ Նա թվիթերյան իր էջում հրապարակել էր Արբելոայի լուսանկարը «Ռեալ Մադրիդի»՝ Չեմպիոնների լիգայում 10-րդ տիտղոսը նվաճելուց հետո, և նրա նկարագրության մեջ գրել էր հետևյալը.

«Պիկե, մոռացիր կոմպլեքսների մասին և սկսիր հարգել նրանց, ովքեր քեզ գերազանցում են»։

Կատալոնացի ֆուտբոլիստի գրառումը պատկերում է Պիկեյի նվաճած 25 գավաթի տեսքով նշաններ և գրել է #paramissuperiores հեշթեգը: Իսպաներենից թարգմանաբար հեշթեգը նշանակում է նրանք, ովքեր գերազանցում են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031