Երկաթուղու համար հստակեցրել են խաղի կանոնները
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ գործող օրենքը կարգավորում է զուտ փոխադրման գործընթացը, իսկ մինչփոխադրումն ու փոխադրումից հետո մասը դուրս է մնացել կարգավորումից և բազմաթիվ խնդիրներ են առաջանում, օրինակ՝ շարժակազմի տրամադրման, բեռնման, վագոնների մատուցում, մաքրում և այլն:
«Այս բացը կամայականությունների տեղիք է տալիս»,- ասաց Ա.Առաքելյանը:
Նա նշեց, որ տեղայնացրել են միջազգային փորձն ու երկաթուղու համար հստակեցրել են խաղի կանոնները: