Լեհ երկրաբանները չեն հայտնաբերել նացիստական ոսկով լի զրահագնացքի հետքերը
Լեհ երկրաբան-փորձագետները հայտնել են, որ նացիստական գնացքի ոչ մի հետք չեն գտել, որը իբր գտնվում էր լեհական Վալբժիխ քաղաքի թունելներից մեկում, հայտնում է AP-ն:
Կրակովի լեռնային արդյունաբերության ու մետալուրգիայի ակադեմիայի գիտնականները հետազոտել են Լեհաստանի հարավ-արևմուտքում գտնվող այն վայրը, որտեղ ենթադրաբար կարող էր գտնվել գնացքը:
«Մեր հետազոտողները նշել են, որ թունել այնտեղ իսկապես կա, սակայն գնացք այդտեղ չկա»,- հայտնել է փորձագետների խմբի ղեկավար Յանուշ Մադեյը:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Վալբժիխի երկու բնակիչ հայտարարեց, թե իրենց հաջողվել է հայտնաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների զրահագնացք, որտեղ գտնվում է մոտ 300 տոննա ոսկի, որոնք թալանել էին նացիստները:
Լեհական ԶԼՄ-ները ենթադրում էին, թե խոսքը թունելիներից մեկի մասին է, որը նացիստներն ստեղծել էին պատերազմի վերջում օդային հարվածներից արդյունաբերական արտադրանքը պաշտպանելու համար: 300 տոննա գանձերով լի գնացքի մասին լեգենդները վաղուց են պտտվում:
Այն իբր անհետացել էր Քսենժ դղյակից ոչ հեռու՝ դուրս էր եկել Վրոցլավից, երբ մոտեցել էին խորհրդային զորքերը: Երկաթուղային ճանապարհի 61-րդ կիլոմետրում գնացքի հետքերը կորել էին: