
Վթար Էջմիածին-Արշալույս ավտոճանապարհին

Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Արշալույս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հանգամանքներում, բախվել են «ВАЗ-2108» մակնիշի 55 ՍՍ 051 պ/հ (վարորդ Գ. Ե.) և «Opel Astra» մակնիշի 30 ՍՏ 975 պ/հ (վարորդ Ա. Լ.) ավտոմեքենաները:
Ուղևոր` 1994 թ. ծնված Գ. Հ.-ը տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: