Բաժիններ՝

Լոս Անջելեսի բոլոր դպրոցներն ահաբեկչական սպառնալիքի պատճառով փակվել են

Այսօր Լոս Անջելեսի բոլոր դպրոցներում չեղյալ են հայտարարվել դասերը սպառնալիքի հաղորդագրության պատճառով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:

Ինչպես նշվում է, տեղի ժամանակով առավոտյան ժ. 07.00-ի սահմաններում ոստիկանությունն ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները ընդհանուր ժողով են արել, որտեղ հաստատել են դասերը չեղյալ հայտարարելու մասին: Աշակերտների ծնողներին կոչ է արվել հետևել, որ երեխաները դպրոց չգնան:

Այդկերպ, ամերիկյան իշխանություններն ակնկալում են, որ շուրջ 650 հազար աշակերտ պետք է մնա տանը: Իրավապահներին հրամայվել է խուզարկություններ կատարել ավելի քան 1200 դպրոցներում:

Միաժամանակ, ստացված սպառնալիքների բնույթի մասին չի հաղորդվել: Սակայն հայտնի է, որ խոսքը ոչ թե կոնկրետ դպրոցի, այլ մեծաթիվ դպրոցների մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031